10/02/2020 11:39
Վահագն Վերմիշյանը կալանավորվել է
Դատարանը բավարարել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի խափանման միջոցը փոխվել է։
«Վահագն Վերմիշյանը կալանավորվել է», - Aysor.am-ին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Հիշեցնենք՝ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել էր փետրվարի 5-ին։ Նա մեղադրվում է խոշոր չափի կաշառք ստանալու մեջ. Ինքը՝ Վերմիշյանը, խոստովանել է, որ կաշառք է ստացել։
Վահագն Վերմիշյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվեց 2019 թվականի մարտի 21-ին։
«Որոշել եմ աշխատել իմ հայրենիքի համար», - նշանակման օրը Կառավարության նիստում ասել էր Վերմիշյանը։
Փետրվարի 6-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Վերմիշյանի դեպքին՝ ընդգծելով, թե «սա մի կողմից տխուր, վիրավորական, բայց մյուս կողմից ուրախ իրադարձություն է»։