10/02/2020 17:46
Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն համագործակցությունը ռազմական ոլորտում
Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը մտադիր են շարունակել համագործակցությունը ռազմական ոլորտում և համատեղ զորավարժությունների անցկացումը, РИА Новости-ն ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:
«Որոշվել է, որ այդ համագործակցությունը շարունակվելու է: Դա կարևոր իրադարձություն էր: Երեք երկրների կամքն ու վճռականությունն այն է, որ ապագայում շարունակվի այդ համագործակցությունը», - ասել է դեսպանը: