10/02/2020 16:06
ՇՀԿ առաքելությունը լեգիտիմ է ճանաչել Ադրբեջանում անցկացված խորհրդարանի ընտրությունները
Ադրբեջանի խորհրդարանի ընտրություններում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) դիտորդներն ընտրական գործընթացը ճանաչել են միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան: Այս մասին հաղորդել է ТАСС-ը երկուշաբթի, փետրվարի 10-ին:
«Ընտրությունները համահունչ էին երկրի ընտրական օրենսդրության պահանջներին և երկրի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին: Առաքելությունն ընտրությունները ճանաչում է որպես լեգիտիմ, թափանցիկ, հուսալի և ժողովրդավարական», - ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Շերալի Ջոնոնը:
Նա նշել է, որ չնայած փոքր խախտումներին՝ ընտրություններում մեծ խնդիրներ չեն գրանցվել:
Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, 4823 ընտրատեղամասերից բաղկացած արձանագրությունների 87 տոկոսը մշակումից հետո իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը ՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, խորհրդարանում ստանում է 125 տեղերից 65-ը: