10/02/2020 18:04
Թուրքիայում ավելի քան 20 մարդ է ձերբակալվել՝ հեղաշրջման փորձի գործով
Թուրքիայի անվտանգության ուժերը գործողություն են անցկացրել երկրի 16 նահանգներում՝ ձերբակալելով 2016-ի հուլիսին հեղաշրջման փորձի համար կասկածվող 24 մարդու, հայտնում է IHA լրատվական գործակալությունը:
Ձերբակալվածների շարքում կա 14 սպա, որոնք ներկայում էլ ծառայության մեջ են: Բալիկեսիրի դատախազությունը նրանց մեղադրել է Թուրքիայում արգելված ընդդիմության քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունում կապի համակարգ ստեղծելու համար: