10/02/2020 18:36
Շվեդիայում մեկ մարդ է մահացել փոթորիկի հետևանքով
Մի մարդ մահացել է, ևս մեկն անհետ կորել Շվեդիայում՝ «Սիարա» փոթորիկի հետևանքով, հայտնում է «SVT Nyheter»-ը:
Դեպքը տեղի է ունեցել Շվեդիայի հարավ-արևմուտքում գտնվող Սվինունգա կոմունայում: Երկու տղամարդ նավի մեջ էին, երբ ուժեղ քամին այն քշել տարել է լճի միջնամաս: Նրանց փրկելու գործողության մեջ ներգրավել են ջրասուզակներ և ուղղաթիռ:
Տղամարդկանցից մեկին դուրս են բերել ջրից։ Նա մահացել է հիվանդանոցում։ Երկրորդը դեռ անհետ կորած է համարվում: