10/02/2020 17:44
ԱՊՀ առաքելությունը գնահատել է Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանի ընտրությունները
Ադրբեջանում խորհրդարանի արտահերթ ընտրություններն անցկացվել են բաց, օրենքի համաձայն, երկուշաբթի հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վիկտոր Գումինսկին:
Կիրակի Ադրբեջանում անցկացվել են խորհրդարանի արտահերթ ընտրություններ։
4823 ընտրատեղամասերից բաղկացած արձանագրությունների 87 տոկոսը մշակումից հետո իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, խորհրդարանում ստանում է 125 տեղերից 65-ը:
Ըստ նրա՝ դիտորդներն արձանագրել են մի քանի աննշան խախտումներ և թերություններ, որոնք չեն ազդել բնակչության կամքի ազատ արտահայտման վրա: