11/02/2020 11:49
Ես ու մեր կուսակցության անդամներ ստանում ենք նամակներ, խոսքը կոնկրետ սպառնալիքի մասին է. Մարուքյան
Քաղաքական գործիչը հրապարակային հայտարարում է, որ սպառնալիքներ է ստանում, ու ոչ մի իրավապահ մարմին չի հետաքրքրվում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ատելության գեներացիա է տեղի ունենում երկրում: Ես ու մեր կուսակցության անդամներ ստանում ենք նամականեր, խոսքը կոնկրետ սպառնալիքի մասին է: Ես այդ մասին գրառում եմ արել, որևէ իրավապահ մարմին չի կապվել՝ հասկանալու, թե ինչի մասին է խոսքը, զրո արձագանք իրավապահ մարմիններից: Այսինքն, նորմալ է, որովհետև ատելության գեներացիան իշխանություններից է եղել, ինչու իշխանությունը պիտի աձագանքի դրան: Ես հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազին», - ասաց Մարուքյանը՝ հավալելով.
«Ինձ զարմացնում է, որ քաղաքական գործիչը հրապարակային հայտարարում է, որ սպառնալիքներ է ստանում և ոչ մի իրավապահ մարմին չի հետաքրքրվում»:
Մարուքյանը նաև նշեց, որ Վանաձորի քաղաքապետարանում աուդիտ է անցկացվում, որի նպատակն է ճշտել, թե հիմնարկներում ովքեր են ԼՀԿ-ից:
«Հստակ քաղաքական պատվեր է իջեցված՝ ճշտելու Վանաձորի հիմնարկներում քանի ԼՀԿ աշխատող կար», - ասաց Մարուքյանը: