11/02/2020 15:58
Հրայր Թովմասյանի սանիկն ազատ է արձակվել
Վերաքննիչ դատարանը ազատ է արձակել Նորայր Փանոսյանին, հայտնում է Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
Նորայր Փանոսյնաը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է, ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետը։
Փանոսյանին, հիշեցնենք, մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Նորայր Փանոսյանը 2011-14 թվականներին հանդիսացել է արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետ։