11/02/2020 11:37
«Այո՛» շտաբը կգլխավորի Սուրեն Պապիկյանը
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո՛» շտաբը կգլխավորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը։
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից:
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Նախագիծը չի վերաբերում միայն դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին, քանի որ վերջիններս դատավոր են ընտրվել գործող Սահմանադրության ամբողջական ուժի մեջ մտնելուց հետո։
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն, հիշեցնենք, տեղի կունենա ապրիլի 5-ին: