11/02/2020 12:22
Սահմանադրական փոփոխությունների գործընթացում եղել են կոպիտ խախտումներ. Տարոն Սիմոնյան
Ցանկացած ժողովրդավարություն, առանց իրավական պետության գոյության, հավասարվում է ամբոխավարության, և դա ժողովուրդների դժբախտությունների սիզբն է, այսօր ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
«Սահմանադրական փոփոխությունների գործընթացում եղել են կոպիտ խախտումներ։ Դրանք հիմնականում երկու մասի են բաժանվում. դրանցից առաջինն այն է, որ առանց գլխադասային հանձնաժողովի եզրակացության՝ հարցը դրվել է լիագումար նիստերի քննարկման։ Սա կոպտագույն խախտում է։ Եվ երկրորդ՝ հստակ սահմանվում է, որ եթե առաջին ընթերցումից հետո հարցը չի ընդունվում, այն դուրս է գալիս օրակարգից։ Բազմաթիվ են նաև բովանդակային խախտումները», - ասաց նա։