11/02/2020 11:15
Քանի որ ՍԴ-ն շահագրգիռ կողմ է, ձեռնպահ ենք մնացել այդ կառույց դիմելուց. Գագիկ Ծառուկյան
Լրագրողներն այսօր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է, որ նա ընդդիմադիր մյուս գործընկերների հետ համատեղ դիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելու սահմանադրության փոփոխություններ անցկացնելու հարցը։
Վերջինս պատասխանեց՝ քանի որ ՍԴ-ն շահագրգիռ կողմ է, իրենք ձեռնպահ են մնացել նման քայլից։
«Մենք ձեռնպահ ենք մնացել, որ բոլորին հասկանալի լինի», - իրենց քայլը բացատրեց Ծառուկյանը։
Ճշգրտող հարցին, թե այսինքն՝ ԲՀԿ-ն որևէ դեպքում չի՞ միանա անհրաժեշտ ստորագրահավաքին, խորհրդարանական խմբակցության ղեկավարը կրկնեց՝ այդ հարցին արդեն պատասխանեց։
Հիշեցնենք, որ Aysor.am-ի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասել էր՝ իրենք պատրաստ են դիմել ՍԴ, եթե բավարար թվով ստորագրություններ հավաքվեն։