11/02/2020 13:37
Հորդառատ անձրևները հեղեղումների են հանգեցրել Սան Պաուլոյի փողոցներում
Հորդառատ անձրևները, որոնք կիրակի երեկոյան համատարած սկսվել են Բրազիլիայի ամենամեծ բնակչությունն ունեցող քաղաքում՝ Սան Պաուլոյում, հանգեցրել են հեղեղումների փողոցներում և սողանքների, հաղորդել է Բրազիլիայի G1 պորտալը:
Հաղորդվում է, որ մեկ օրում տեղացած անձրևների մակարդակն ամենաբարձրն է դարձել վերջին 37 տարվա ընթացքում փետրվարին արձանագրվածներից: Տեղատարափների հետևանքով Տիետե և Պինեյրոս գետերը դուրս են եկել ափերից, ինչը տեղի չէր ունեցել 2016 թվականից ի վեր: Անձրևները և դրանցից առաջացած հեղեղումները հանգեցրել են հասարակական տրանսպորտի աշխատանքի խախտման: Որոշ երթուղիներ ընդհատումներով կգործեն նաև երեքշաբթի:
Նաև, քաղաքագլխի խոսքով՝ անձրևների պատճառով չեղարկվել են պարապմունքները 40-ից ավելի դպրոցներում: