11/02/2020 13:45
Հանգիստ նստիր տեղդ, և Եվրոպայի վրա մատ թափ տալու փոխարեն՝ աշխատանքի գնա. ՄԱԱ նախագահը՝ Վահե Գրիգորյանին
ՍԴ անդամ թե դատավոր Վահե Գրիգորյանը հիշել է Հայաստանի ինքնիշխանության մասին, քանի որ Վենետիկի հանձնաժողովը մտահոգվել էր առանց ՍԴ-ի եզրակացության հանրաքվե անցկացնելու խնդրով, Facebook-յան իր էջում գրել է Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը։
«Իրականում ՀՀ ինքնիշխանության համար Վահե Գրիգորյանի անխոնջ պայքարն անցնում և հանգում է ՍԴ նախագահի աթոռի մոտով: Ամբողջ մի հետհեղափոխական երկիր մատի վրա պտտացնող Վահե Գրիգորյանը որոշել է մատ թափ տալ եվրոպական կառույցների վրա՝ արհամարհանքով նետելով՝ «Այդ դուք չէի՞ք, որ…»:
Այդ դու՞ չես, որ արդեն քանի ամիս է մեր՝ հարկատուներիս գումարներով բարձր աշխատավարձ ես ստանում՝ առանց մատդ մատիդ խփելու, հիմա էլ, իբր թե, անհանգստացած ես Հայաստանի ինքնիշխանությամբ: Հանգիստ նստիր տեղդ, և Եվրոպայի վրա մատ թափ տալու փոխարեն՝ աշխատանքի գնա:
Ամբողջ մի երկիր դարձել է քո հավակնությունների գերին», - գրել է Մկրտչյանը։