11/02/2020 14:12
Թրամփը խոստացել է ստեղծել աշխարհում «ամենահզոր» միջուկային ուժերը
Ռուսաստանի և Չինաստանի հետ սպառազինության վերահսկման պայմանագրերի բացակայությամբ ԱՄՆ-ն ստեղծելու է աշխարհում «ամենահզոր» միջուկային ուժերը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Այսօրվա դրությամբ թե՛ Ռուսաստանը, թե՛ Չինաստանը միաժամանակ ցանկանում են մեզ հետ բանակցություններ վարել, որ կանգնեցնեն միջուկային զենքի վրա միլիարդավոր դոլարների խելահեղ ծախսը: Բայց միակ ճանապարհը, քանի դեռ այդ համաձայնագիրը չունենք, միակ բանը, որ կարող եմ անել՝ աշխարհում ամենահզոր միջուկային ուժերի ստեղծումն է»,- ասել է նա նահանգապետների հետ հանդիպմանը:
Ռազմավարական ու հարձակողական սպառազինության հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի գործողության ժամկետը լրանում է 2021 թվականի սկզբին, և ԱՄՆ-ն դեռ ս չի կողմնորոշվել՝ մտադիր է արդյոք այն երկարացնել: