11/02/2020 13:59
Թուրքիան քրդերի դեմ ոստիկանական գործողություն է սկսել
Թուրքիայի անվտանգության ուժերը երկրի հարավ-արևելքում սկսել են «Թակարդ -6» հակաահաբեկչական գործողությունը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով հանրապետության ներքին գործերի նախարարությանը:
Նշվում է, որ հատուկ գործողության անցկավման շրջաններում գործում է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ):
«Դիարբեքիրի և Բաթման նահանգների միջև ընկած տարածքում իրականացվում է«Թակարդ -6» հակաահաբեկչական գործողությունը, որում ներգրավված են անվտանգության ուժերի 1.440 մարտիկ», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
2015-ի հուլիսին Թուրքիայում ՔԱԿ- ի հետ զինված բախումը վերսկսելուց հետո քուրդ ապստամբների կողմից գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1000 զինվորական և ոստիկան, ինչպես նաև մոտ 500 քաղաքացիական անձ: Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ այս ժամանակահատվածում անվտանգության ուժերը վնասազերծել են ՔԱԿ-ի ավելի քան 10 հազար անդամի: