11/02/2020 19:09
Ֆիլիպինները խզում է ԱՄՆ-ի հետ ռազմական համաձայնագիրը
Ֆիլիպինների ԱԳՆ-ն ռազմական համաձայնագրի խզման մասին ծանուցում է ուղարկել ԱՄՆ: Այս մասին Twitter-ում հայտնել է Ֆիլիպինների արտաքին գործերի փոխնախարար Դոդո Դյուլայը:
«ԱԳ նախարար Թեոդորո Լոքսինն այսօր ստորագրել է արտասահմանյան զինված ուժերի կարգավիճակի մասին համաձայնագրի գործողության դադարեցման մասին ծանուցումը, որն անհապաղ կուղարկվի Մանիլայում ԱՄՆ դեսպանատուն», - գրել է նա:
Համաձայնագիրը կդադարի գործել Վաշինգտոնի կողմից ծանուցումը ստանալուց 180 օր անց: Այն ստորագրվել էր 1998 թվականին և սահմանում էր Ֆիլիպինների տարածքում ամերիկացի զինվորականների մուտքի և մնալու կանոնները: