11/02/2020 12:36
Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 1016-ի
Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով առաջացած թոքաբորբով վարակման ընդհանուր թիվը հասել է 42.638-ի, որոնցից 1016-ը մահացել է, ասվում է Չինաստանի Առողջապահության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Մեկ օր առաջ պաշտոնապես հաղորդվել էր 40100 հազար վարակվածի և մահվան 908 դեպքի մասին:
Վերջին օրերին վարակվել է 2478 մարդ, հիվանդանոցից դուրս է գրվել 716 մարդ, մահացել՝ 108-ը: