11/02/2020 18:42
Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կներկայացնի «Ռուսական հնչյուններ» խորագրով համերգային ծրագիրը
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ փետրվարի 15-ին Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի ռուսական դասական երաժշտության երեկո։
«Ռուսական հնչյուններ» խորագրով համերգային ծրագիրն ընդգրկում է ռուս կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Սերգեյ Պրոկոֆևի Ջութակի թիվ մեկ կոնցերտը և Ալեքսանդր Սկրյաբինի Թիվ երկու սիմֆոնիան։
Որպես մենակատար հանդես կգա հարավկորեացի հայտնի ջութակահար Իյե Յուն Չոյը։ Վերջինս հանդես է եկել այնպիսի հայտնի նվագախմբերի հետ‚ ինչպիսիք են Նյու Յորքի ֆիլհարմոնիկ‚ Սեուլի ֆիլհարմոնիկ‚ Մոնրեալի սիմֆոնիկ‚ Մյունխենի սիմֆոնիկ‚ Դրեզդենի ֆիլհարմոնիկ և այլ անվանի նվագախմբեր։
Համերգային երեկոն տեղի կունենա Մալթայի մայրաքաղաք Վալետայի «Manoel» թատրոնում։ Նշենք‚ որ կատարողական արվեստի այս նշանավոր կենտրոնը Եվրոպայի հնագույն թատրոններից է։