12/02/2020 12:27
Տասնամյակներ ճաշակելու ենք սահմանադրական փոփոխությունների բացասական հետևանքները. Դավիթ Հարությունյան
Իմ տպավորությունն այն է, որ դրված է մի գերխնդիր՝ ունենալ հլու-հնազանդ Սահմանադրական դատարան, և այդ գերխնդրի փորձերը մարդկանց ստիպում են անել հապճեպ, չմտածված քայլեր։ Այդ քայլերը շատ լուրջ խնդիրներ են առաջացնելու Հայաստանի համար, «Լույս» հիմնադրամի 2019 թվականի գլխավոր արդյունքները ներկայացնելիս ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
«Խաղի կանոնները չպահպանելը սասանելու է մեր միջազգային հեղինակությունը։ Ամենալուրջ խնդիրն այն է, որ եթե մենք գնում ենք հակասահմանադրական ճանապարհով, դա շատ ավելի վտանգավոր է հենց մեզ համար։ Պետք է գիտակցենք, որ սա մեր խնդիրն է և հղի է բազմաթիվ վտանգներով։
Եթե ՍԴ դատավորները դադարեցնեն իրենց պաշտոնավարումը, մենք տասնամյակներ ճաշակելու ենք դրա բացասական արդյունքը։ Ամբողջ աշխարհում չեք գտնի մի դատարան, որի կազմը միանգամից փոխվում է։ Դա ստեղծում է անկայունություն», - ասաց բանախոսը։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 10:24