12/02/2020 12:48
Սահմանադրական փոփոխությունները հանցագործություն են հայ ժողովրդի և պետականության դեմ. նախկին նախարար
Վենետեիկի հանձնաժողովի, ԵԽԽՎ-ի և ԵԺԿ-ի հետ քննարկումներ, այո՛, կունենանք, այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով Aysor.am-ի թղթակցի հարցին, թե նախկին իշխանությունները սահմանադրական փոփոխությունների հարցով եվրոպական կառույցների հետ քննարկումներ ունենալո՞ւ են։
Անդրադառնալով ընդդիմության՝ «ոչ»-ի ճամբար չստեղծելու հարցին՝ բանախոսը նկատեց.
«Ես համարում եմ, որ սահմանադրական փոփոխությունները հանցագործություն են հայ ժողովրդի և պետականության դեմ։ Ես չեմ ուզում մասնակցել այդ հանցագործութանը։ Սա հարց է, որին չես կարող պատասխանել «այո» կամ «ոչ»։ Ինքս չեմ պատրաստվում մասնակցել քարոզչությանը, որովհետև պրոցեսն ինքնին համարում եմ Հայաստանի ապագան վտանգող»։