12/02/2020 12:31
Պետությունը պարտվելու է ոչ թե Եվրոպական դատարանում, այլ պարտվում է իր ապագան. Դավիթ Հարությունյան
ՍԴ դատավորների՝ Եվրոպական դատարան դիմելու և հաղթելու հնարավորությունները մեծ են։ Պետությունը կպարտվի, որովհետև գնում է հակասահմանադրական ճանապարհով, այսօր «Լույս» հիմնադրամի 2019 թվականի գլխավոր արդյունքները ներկայացնելուց հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
«Իհարկե, շատ կանխատեսելի է, թե ինչպիսին կլինի Եվրոպական դատարանի դիրքորոշումը, բայց դա ամենակարևորը չէ։ Պետությունը պարտվելու է ոչ թե Եվրոպական դատարանում, այլ պարտվում է իր ապագան։ Մենք, անշուշտ, լուրջ խնդիրներ կունենանք։ Սա մեր դիրքերը թուլացնելու է արտաքին քաղաքականության առումով և Հայաստանին դնելու է ավելի թույլ վիճակում», - ասաց նա։