12/02/2020 11:47
Ստեղծել ենք հետազոտական կենտրոն, որը զբաղվում է բավական լայն շրջանակի հարցերով. Դավիթ Հարությունյան
Առանց գործողության՝ զուտ գիտելիքի կուտակումը ոչինչ է։ Դրա համար պետք է ստեղծել ենթակառուցվածքներ, ինչը և արեցինք 2019 թվականին, «Լույս» հիմնադրամի 2019 թվականի գլխավոր արդյունքները ներկայացնելիս ասաց ՀՀ արդարադատությանն նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
«Դրանք նպատակ ունեն ծառայելու ոչ միայն «Լույս»-ի շրջանավարտներին, այլ յուրաքանչյուր մասնագետի, որը կիսում է Հայաստանի զարգացման մեր առաքելությունն ու տեսլականը։ Մենք ստեղծեցինք նաև հետազոտական կենտրոն, որը զբաղվում է բավական լայն շրջանակի հարցերով՝ իրավունք, տնտեսություն, անվտանգություն, արտաքին քաղաքականություն։ Մենք ստեղծեցինք նյութեր, որոնք մի քանի նպատակ են հետապնդում։
Ո՞ւմ համար են դրանք նախատեսված. առաջին հերթին՝ քաղաքականությամբ զբաղվողների, նաև լրագրողների համար, որովհետև շատ հաճախ ստանում ենք հաշվետվություններ, որոնք մանրամասներ չեն պարունակում։ Մենք փորձում ենք դրանք վերծանել, որպեսզի լրագրողները, օգտվելով այդ վերծանումներից, պատրաստեն շատ ավելի որակյալ աշխատանքներ։ Այս աշխատանքը մենք շարունակելու ենք», - ասաց Դավիթ Հարությունյանը։