12/02/2020 16:16
ՊՆ խոսնակը հայտնում է Արցախում մահացած երկրորդ զինծառայողի մասին
Արցախում երկու զինծառայող է մահացել։
ՊԲ-ից հայտնել են, որ փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը։
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է մահացած մեկ այլ զինծառայողի մասին։
«Երկրորդ մահացած զինծառայողի անուն-ազգանունն է Տիգրան Հուսիկի Մխոյան։
Ցավակցում ենք», - Facebook-ում գրել է ՊՆ խոսնակը։