12/02/2020 19:59
Ռուսաստանում դատարանի դահլիճում պաշտոնյա է ինքնասպան եղել
ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայության վարչության (ՊԿԴԾՎ) նախկին պետ Վիկտոր Սվիրիդովը Մոսկվայի Չերտանովսկու դատարանում դատական նիստի ժամանակ ինքնասպան է եղել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով դատարանի մամուլի քարտուղար Ուլյանա Սոլոպովային:
Միջադեպը տեղի է ունեցել, երբ դատավորը կարդացել է դատավճիռը:
Սվիրիդովը մեղադրվում էր ՌԴ ՊԿԴԾ տնօրենի նախկին տեղակալ Ալեքսանդր Սապոժնիկովից 10 միլիոն ռուբլու շորթման համար:
Նա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման: