12/02/2020 14:14
Գուայդոյի՝ Վենեսուելա ժամանումը լուսաբանելիս մի քանի լրագրող է տուժել
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի ժամանումը Կարակասի օդանավակայան լուսաբանող ոչ պետական ԶԼՄ-ների մի շարք աշխատակիցներ են տուժել ագրեսիվ քաղաքացիների գործողությունների հետևանքով: Այս մասին Twitter- ում հայտնել է Բոլիվարիայի հանրապետության մամուլի ազգային միությունը:
Հաղորդվում է, որ խոսքն առնվազն 8 լրագրողի մասին է: Նրանք վնասվածքներ են ստացել, նաև կրել նյութական վնաս: Հարձակման պատասխանատվությունը կազմակերպությունը դրել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմնակիցների վրա: