12/02/2020 16:59
Թուրքիան հայտարարել է Իդլիբում սիրիացի 51 զինվորականի չեզոքացման մասին
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է սիրիական 51 զինվորականի չեզոքացման, ինչպես նաև Իդլիբում երկու տանկի ոչնչացման մասին:
«Իդլիբում տարբեր աղբյուրներից ստացված վերջին տեղեկությունների համաձայն՝ ռեժիմի 51 զինվորական (Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադ. - RT) վնասազերծվել է, ոչնչացվել են երկու տանկ, մեկ ՀՕՊ համակարգ և զինամթերքի մեկ պահեստ», - ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: