12/02/2020 19:51
Թուրքական պատվիրակությունը կուղևորվի Ռուսաստան՝ քննարկելու Իդլիբի իրադրությունը
Թուրքական պատվիրակությունը մոտ օրերս մտադիր է ուղևորվել Ռուսաստան՝ քննարկելու Սիրիայի Իդլիբի նահանգում ստեղծված իրադրությունը: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ հանդես գալով Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված մամուլի ասուլիսում:
«Մոտ օրերս մեր պատվիրակությունը կուղևորվի Մոսկվա: Մենք կշարունակենք աշխատել Ռուսաստանի հետ, մենք ձգտում ենք մշտական զինադադար ապահովել Իդլիբում: Եթե բանակցությունները ոչ մի արդյունք չտան, ապա մենք վճռականորեն ենք տրամադրված», - ասել է նա՝ NTB հեռուստաալիքի եթերում։