12/02/2020 14:00
Ղազախստանի խորհրդարանը ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ «հայկական» փոփոխություններին հավանություն է տվել
Ղազախստանի Մեջլիսը (խորհրդարանը) հավանություն է տվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության փոփոխությունների վավերացմանը, փոխանցում է РусАрмИнфо-ն:
Կազմակերպության անդամ երկրներն են՝ Հայաստանը, Ղազախստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Տաջիկստանը:
Փոփոխությունները հնարավորություն են տալիս ռազմաքաղաքական դաշինքի Հավաքական անվտանգության խորհրդի կազմի մեջ մտնել ոչ միայն պետության ղեկավարներին, այլև վարչապետներին, որոնք լիազորված են Հավաքական անվտանգության խորհրդի ներքո գտնվող հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասությամբ:
Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել է 2015 թվականին Հայաստանում սահմանադրական բարեփոխումներից ելնելով, երբ խորհրդարանական կառավարման ձևին անցնելուց հետո արտաքին քաղաքականության մեջ նախագահի նախկին լիազորությունները փոխանցվել են վարչապետին: