12/02/2020 20:09
Թրամփն ակնկալում է, որ Հնդկաստանում 5-7 մլն մարդ կդիմավորի իրեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ հնդկական Ահմեդաբադում 5-7 մլն մարդ կդիմավորի իրեն: Այդ մասին քաղաքական գործիչը հայտարարել է լրատվամիջոցների հետ զրույցում։
Թրամփի այցը Հնդկաստան պլանավորված է փետրվարի 24-25-ին:
«Նա (Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին) ասել է, որ միլիոնավոր մարդիկ են լինելու: Նա կարծում է, որ օդանավակայանից մինչև նոր մարզադաշտ 5-7 մլն մարդ կլինի», - փետրվարի 12-ին Թրամփի խոսքը մեջբերել է «India Today» հանդեսը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Հնդկաստանի ԱԳ նախարարությունը, այցի ընթացքում Թրամփը և ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյան կայցելեն Ահմեդաբադ (վարչապետ Մոդիի հայրենի Հուջարաթի նահանգի խոշորագույն քաղաք) և Նյու Դելի:
Մոդին փետրվարի 12-ին Twitter-ի իր էջում հայտնել է, որ հնդիկներն ԱՄՆ-ի ղեկավարի համար «անմոռանալի ընդունելություն» են պատրաստում:
Սա կլինի ԱՄՆ-ի նախագա Թրամփի առաջին այցը Հնդկաստան: