12/02/2020 18:11
Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը կրճատումների մասին
Սպիտակ տան աշխատակիցների մի մասը կկրճատվի կամ կտեղափոխվի այլ աշխատանքի` հետևելով փոխգնդապետ Ալեքսանդր Ուինդմանին, որը ցուցմունքներ էր տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենտի ընթացակարգի շրջանակներում: Այս մասին ԱՄՆ առաջնորդը լրագրողներին հայտնել է Սպիտակ տանը:
«Իհարկե, միանգամայն ճիշտ է», - ասել է նա՝ պատասխանելով հարցին` նոր ընտրություններ կլինե՞ն:
Թրամփը խոստովանել է, որ դժգոհ է Ուինդմանից:
«Նա շատ անկոռեկտ տեղեկություններ է հայտնել, դուք դա հասկանում եք: Բավական է միայն նայել նրա հայտարարություններին և այն կոնկրետ խոսքերին, որ ասվել են», - շեշտեց նա՝ նկատի ունենալով 2019 թվականի հուլիսին Ուկրաինայի Նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ունեցած զրույցի սղագրությունը:
«Մենք կպարզենք՝ ինչ է տեղի ունեցել», - ավելացրել է Թրամփը: