12/02/2020 12:17
Գործարար Էնդրյու Յանգը լքել է ԱՄՆ նախագահական մրցավազքը
Գործարար Էնդրյու Յանգը հրաժարվել է ԱՄՆ նախագահական մրցավազքին Դեմոկրատական կուսակցությունից իր հետագա մասնակցությունից:
«Այսօր ես հայտարարում եմ, որ դադարեցնում եմ իմ նախագահական քարոզարշավը»,- հայտարարել է Յանգը Նյու Հեմփշիրում: Հեռարձակումը վարում էր CNN հեռուստաալիքը:
Ըստ նրա՝ պարզ է դարձել, որ ինքը չի հաղթի ընտրություններում: «Ես այսօր կանգնած եմ ձեր առջև և ասում եմ, որ, չնայած նրան, որ մենք չենք չհաղթել այս ընտրություններում, մենք միայն նոր ենք սկսում»,- ավելի ուշ գրել էր Յանգը թվիթերյան իր էջին:
New York Times թերթը նշում է, որ գործարարը չի նշել, թե ինչով է մտադիր զբաղվել մրցավազքից դուրս գալուց հետո, սակայն բացասական չի պատասխան չի տվել հարցին Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնին հավանական առաջադրման հարցին: «Ես ոչինչ չեմ բացառում»,- պատասխանել է Յանգը համապատասխան հարցին:
Այժմ նախագահական մրցավազքին կմասնակցի 9 դեմոկրատ: Մրցավազքից դուրս գալու մասին հայտնել էր նաեւ սենատոր Մայքլ Բենեթը: