12/02/2020 17:09
Էրդողանը սպառնում է ռազմական նոր հարվածներ հասցնել սիրիական զորքերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է հարձակվել սիրիական բանակի վրա նույնիսկ Իդլիբի էսկալացիոն գոտուց դուրս՝ չնայած գործող «Սոչիի պայմանավորվածություններին»:
Նա ընդգծել է, որ Թուրքիան կգործի իրավիճակին համապատասխան և չի սպասի «անվերջ բանակցությունների» արդյունքներին:
«Մենք գործելու ենք: Մինչև փետրվարի վերջ մենք կստիպենք ռեժիմի ուժերին լքել Սոչիի համաձայնագրի շրջանակներում սահմանված գոտին: Նրանք պետք է իմանան, որ հարձակման են ենթարկվելու, նույնիսկ եթե նրանց հարձակումներն իրականացվեն Սոչիի համաձայնագրի բոլոր սահմաններում», - ավելացրել է Էրդողանը: