12/02/2020 18:46
Ճապոնիայում 5,5 մագնիդով երկրաշարժ է տեղի ունեցել
Տոկիոյի հյուսիս-արևելքում տեղի է ունեցել 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, Ճապոնիայի մայրաքաղաքում ցնցումներից շենքեր են ցնցվել:
Ըստ Ճապոնիայի Կենտրոնական օդերևութաբանական ծառայության՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ծովում՝ Ֆուկուշիմա պրեֆեկտուրայի ափերից ոչ հեռու, օջախը եղել է մոտ 80 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիք չկա: Զոհերի կամ վիրավորների մասին չի հաղորդվել:
Ըստ ճապոնական 7 բալանոց սանդղակի՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը հասել է 4 բալի: