12/02/2020 18:49
Ինչպե՞ս կարող է կառավարությունը տեղյակ չլինել տեխնիկական կանեփի դաշտից, որը ոստիկանության կողմից 24 ժամ հսկվել է. Գորգիսյան
Տեխնիկական կանեփի աճեցման ներդրումային ծրագիր ներկայացրած անձը կառավարության համաձայնությունը չի ունեցել և չէր կարող ունենալ, որովհետև մեր կարգավորումներով կանեփի բոլոր տեսակների արտադրությունը Հայաստաի Հանրապետությունում արգելված է՝ նույնիսկ տեխնիկական կանեփինը, ԱԺ-կառավարություն հարցուպատասպխանի ժաանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով պատգամավոր Գևորգ Գորգիսյանի՝ տվյալ ներդրողին խոչընդոտելու մասին հարցին։
«Եվս մեկ անգամ ուզում եմ նշել, որ մեր երկրում նման ներդրման հնարավորություն չկար և չէր կարող լինել», - ասաց նա։
Գորգիսյանը տարակուսանք հայտնեց՝ ինչպե՞ս կարող է կառավարությունը տեղյակ չլինել այս գործընթացից, եթե տեխնիկական կանեփի ցանքատարածությունը 24-ժամյա ռեժիմով հսկվել է ոստիկանական ուժերի կողմից։
«Փատացի, ցանքն արվել է, ինձ մոտ կա ոստիկանության հետ կնքված պայմանագրի կրկնօրինակը։ Հիմա ո՞նց է հնարավոր, որ ցանվել է, քաղվել է, բայց վերջին պահին կառավարությունն առգրավել է», - հարց ուղղեց պատգամավորը։
Փոխվարչապետը կրկին պնդեց, որ կառավարության համաձայնությունն այս հարցում ուղղակի չէր կարող լինել։