12/02/2020 14:09
Տիբեթում առողջացել է կորոնավիրուսով վարակված միակ մարդը
Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանում նոր տեսակի կորոնավիրուսով միակ վարակվածն առողջացել է և չորեքշաբթի դուրս գրվել հիվանդանոցից, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությունը:
Չժան ազգանունով տղամարդն ինտենսիվ բուժում է անցել Տիբեթի ազգային հիվանդանոցում, որը նա լքել է չորեքշաբթի ժամը 14:00-ին (Երևանի ժամանակով` 10:00-ին): Այսպիսով` Տիբեթը կրկին դարձել է Չինաստանի միակ շրջանը, որտեղ կորոնավիրուս այս պահին չկա:
Տղամարդը գնացքով հունվարի 24-ին Ուհան քաղաքի Ուչան շրջանից գնացել էր Լհասա: Հաջորդ օրը նրա ինքնազգացողությունը վատթարացել էր, և նա դիմել էր տեղի հիվանդանոց, որտեղ նրան հսկողության տակ էին վերցրել, իսկ հունվարի 29-ին նրա մոտ հաստատվել էր կորոնավիրուս: