12/02/2020 15:48
Ամստերդամում՝ փոստային ընկերության գրասենյակում, պայթյուն է որոտացել
Պայթյուն է որոտացել Ամստերդամում՝ փոստային ընկերության գրասենյակում, ենթադրաբար, նամակում առկա ռումբի պատճառով, հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով ոստիկանությանը:
Իրավապահների տվյալներով՝ պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել: Դեպքի պատճառը կարող է լինել նամակում տեղադրված պայթուցիկ սարքը, գրում է գործակալությունը:
Անցյալ ամիս հինգ հոլանդական ձեռնարկություններ Ամստերդամում, Ռոտերդամում և Ուտրեխտում ստացել են ռումբերով նամակներ, որոնցից ոչ մեկը չի պայթել:
Մասնավորապես, այդպիսի նամակներ են ուղարկվել Ամստերդամի բենզալցակայան և հյուրանոց, Ռոտերդամի ավտոսրահ և բենզալցակայան, ինչպես նաև Ուտրեխտի անշարժ գույքի գործակալության: