12/02/2020 15:38
ԱՄԷ-ն հայտարարել է Իրանի հետ լարվածության նվազեցման աջակցության մասին
Արաբական Միացյալ Էմիրությունները աջակցում է Իրանի հետ լարվածության մակարդակի նվազեցմանն ուղղված կոչերին, հայտարարել է ԱՄԷ-ի արտգործնախարար Անվար Գարգաշը: Այս մասին հայտնում է «Al Arabiya»-ն:
Ըստ Գարգաշի՝ Իրանը շարունակում է վարել «սադրիչ քաղաքականություն» և միջամտել տարածաշրջանում իր հարևանների գործերին, ինչը խոչընդոտում է հարաբերությունների կարգավորմանը:
Նախարարը նշել է, որ Իրանի հետ միջուկային գործարքի վերաբերյալ համաձայնագիրը ձախողվել է Թեհրանի «դիվերսիոն գործողությունները դադարեցնելու» անհնարինության պատճառով, երկրի կողմից միջուկային զենք ունենալը մերժելը բավարար չէ: