12/02/2020 19:47
Չեմ ուզում լսել Ձեր բարոյախրատական ճառերը, անիմաստ մամլո ասուլիսները, առավել ևս՝ բանաստեղծությունները. Հասմիկ Պապյան
ՀՀ Ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն անդրադարձել է չպարզված հանգամանքներում զինծառայողների մահվան դեպքերին։
«Հավատացեք, այլևս հնարավոր չէ դիմանալ սովորական դարձած այս ամենօրյա «չափաբաժնին»:
Չեմ կարող և չեմ ուզում հավատալ ո՛չ լուսավոր, ո՛չ բարգավաճ, ո՛չ էլ հայ ժողովրդին պայծառ ապագա խոստացողներին, մինչև որ վերջ չդրվի այս մղձավանջին:
Բացատրություն եմ պահանջում, ընդ որում՝ հիմնավորված, խղճի, բարոյականության և պատասխանատվության ծիրում: Չեմ ուզում լսել Ձեր բարոյախրատական ճառերը, անիմաստ մամլո ասուլիսները, առավել ևս բանաստեղծությունները: Ես կորցնում եմ իմ համբերությունը...», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Հասմիկ Պապյանը:
Հիշեցնենք, որ այսօր չպարզված հանգամանքներում երկու զինծառայող է մահացել։