13/02/2020 12:34
Փաշինյանի պատվիրակությունը Բեռլինում ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկում 20 համար է վարձել. մոտ 22 000 դոլար՝ մի գիշերվա համար
Նիկոլ Փաշինյանն ու մի շարք մարդիկ այսօր մեկնում են Գերմանիա, որտեղ կմնան փետրվարի 13-15-ը: Սա աշխատանքյաին այց է, որի մասին տեղեկատվություն է հրապարակված ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է լրագրող Էմիլ Բաբայանը:
«Իսկ հիմա այն մասին՝ ինչի վերաբերյալ տեղեկություն չեն տարածել. Հայկական պատվիրակությունը հինգաստղանի «Hotel de Rome, a Rocco Forte Hotel» հյուրանոցում ամրագրել է 20 համար՝ 400-500 և մինչև 900 եվրո արժողությամբ:
Այս տեղեկությունը փոխանցել է հյուրանոցի աշխատակիցը, Վրաստանից ներգաղթյալ Լալի Չաչաուրին, նրա հրապարակման սքրինշոթը տեղադրում եմ հրապարակման մեջ: Հիմա տեքստը ջնջված է: Ես մեկնաբանություններում խնդրել էի ավելի շատ տեղեկություն տրամադրել, մինչդեռ մերժում էի ստացել ու դրանից հետո տեքստը ջնջվել էր: Բայց դե մենք փորձված գայլեր ենք, ամեն բարևից առաջ սքրինշոթ ենք անում:
Լալին գրում է, որ Բեռլինում կան բազմաթիվ այլ հյուրանոցներ, այդ թվում և նմանատիպ հինգաստղանի հյուրանոցներ, որտեղ սպասարկումը չի զիջում այստեղի սպասարկմանը, իսկ գներն ավելի մատչելի են: Նա չի հասկանում, թե ինչու է զարգացող երկրի պատվիրակությունն այսքան գումար վատնում:
Ես նայել եմ՝ Բեռլինում իսկապես կան մի շարք հյուրանոցներ՝ ավելի մատչելի գնով: 120-180 դոլար արժողությամբ համարում կարող ես քեզ արաբ շեյխ զգալ, էլ չեմ խոսում 250 դոլար արժողությամբ համարի մասին, որի անհրաժեշտությունն ըստ ամենայնի չկա: Տեղադրում են հինգաստղանի «Hotel Palace Berlin» հյուրանոցի նկարները: Ի դեպ այս հյուարնոցը հատուկ չեմ ընտրել, Google-ում հինգաստղանի հյուրանոցներկ որոնման արդյունքում առաջին իսկ պատահած հյուրանոցն է: Այստեղ 180-200 դոլարով կարելի է շքեղ համար վարձել, որի մեջ ներառված է նախաճաշը, իսկ ջակուզին, լողավազանը և մարզասրահն անվճար են, ներառված է նաև բար:
Բայց ոչ, միայն հյուրանոցի համար հայկական պատվիրակությունը ծախսել է (500+900)/2 * 20 = 14 հազար եվրո, մոտավորապես 22 հազար դոլար մի գիշերվա համար. Փետրվարի 13-15-ի համար ստացվում է 66 հազար դոլար:
Իսկ թե ինչ է Բեռլինում 900 եվրո արժողությամբ համարը, մնում է միայն կռահել», - գրում է նա: