13/02/2020 18:41
Ամենակարևոր հարցերից մեկը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցում առաջընթաց ունենալն է. Անգելա Մերկել
Հայաստանում տեղի են ունենում մեծ փոփոխություններ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ ասաց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
«Մեծ փոփոխություններ են ակնկալվում, օրինակ, իրավական համակարգում։ Համոզված ենք՝ դա այնքան էլ դյուրին գործընթաց չէ, բայց մենք ցանկանում ենք հաջողություն ձեր այդ քայլերում», - ասաց նա։
Մերկելի խոսքով՝ հայ-գերմանական հարաբերություններն ինտենսիվացել են։
Նա նշեց՝ ամենակարևոր հարցերից մեկը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցում առաջընթաց ունենալն է։
«Դա լինելու է նաև մեր այսօրվա քննարկման թեման», - ասաց Մերկելը։