13/02/2020 10:29
Առաջիկայում նախատեսվում է ստորագրել ՀՀ և ԵՄ միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը. Ռևազյան
Հայաստանի Հանրապետությունն ավիացիայի ոլորտում այսօր ունի 49 միջկառավարական պայմանագիր։ Առաջիկայում նախատեսվում է ստորագրել ՀՀ և ԵՄ միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը, ԱԺ-ում այսօր հայտարարեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։
Հարցերի համար հերթագրված պատգամավորներից Գևորգ Պապոյանը ոլորտի պատասխանատուից հետաքրքրվեց՝ ինչպիսին են հոսքերը Հայաստանի և Հորդանանի միջև։
Տաթևիկ Ռևազյանը նկատեց, որ թեև այս պահին ավիաընկերությունների միջև մեծ հետաքրքրվածություն չկա, սակայն դա առիթ չէ ձեռքերը ծալած նստելու, և իրենք փորձելու են կապեր ստեղծելու ուղղությամբ քայլեր անել։