13/02/2020 18:13
Բակո Սահակյանը կարևորել է Քննչական կոմիտեի՝ որպես առանձին ինստիտուտի կայացման հրամայականը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին այցելել է ԱՀ քննչական կոմիտե և հանդիպում ունեցել գերատեսչության ղեկավար կազմի հետ՝ կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից։
Քննարկվել են կառույցի գործունեությանը վերաբերող տարբեր հարցեր:
Բակո Սահակյանը կարևորել է Քննչական կոմիտեի՝ որպես առանձին ինստիտուտի կայացման հրամայականը՝ այն դիտարկելով երկրում օրինականության ամրապնդման առանցքային նախապայմաններից մեկը: