13/02/2020 13:23
Զեֆ Բեզոսը ռեկորդային 165 միլիոն դոլար է վճարել Բեվերլի Հիլզում գտնվող կալվածքի համար
Amazon ընկերության հիմնադիր, աշխարհի ամենահարուստ մարդը, ամերիկացի գործարար Զեֆ Բեզոսը, 165 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք է ձեռք բերել Կալիֆոռնիայի Բեվերլի-Հիլզ քաղաքում: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Հաղորդվում է, որ նախկինում Լոս Անջելեսում և դրա արվարձաններում այսքան բարձր արժողությամբ անշարժ գույք դեռ չէր վաճառվել: Առանձնատան մակերեսը մոտ 3.6 հա է: Բեզոսն այն գնել է մեդիամագնատ Դեյվիդ Գեֆենից՝ առանց անշարժ գույքի գործակալների մասնակցության: Կալվածքի տարածքում կան թենիսի խաղադաշտ, գոլֆի խաղադաշտ, մի քանի այգի և տներ:
Ըստ թերթի տվյալների` Գեֆենը գույքը գնել է 1990 թվականին 47.5 միլիոն դոլարով: Այն ժամանակ դա Լոս Անջելեսի շրջանում բնակելի անշարժ գույքի համար վճարված ամենամեծ գումարն էր: Կալվածքի առաջին սեփականատերը Warner Bros.-ի նախագահներից մեկն էր` Զեք Ուորները:
Բեզոսի ունեցվածքը գերազանցում է 132 միլիարդ դոլարը, հայտնում է Bloomberg-ը: Նա առաջին տեղում է գործակալության կազմած ամենահարուստ մարդկանց ցուցակում: