13/02/2020 19:32
Բարբարոսները պղծել են Ժակ Շիրակի հուշարձանը
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի` անցյալ շաբաթ բացված հուշարձանը, Նիսում ենթարկվել է բարբարոսների հարձակման, հայտնում է «France Bleu» ռադիոկայանը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Ժակ Շիրակը մահացել է 2019 թվականի սեպտեմբերի 26-ին՝ 86 տարեկանում: Նա Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1995-ից մինչև 2007 թականը։
«France Bleu»-ն գրում է, որ հուշարձանը զրկվել է ձախ ձեռքի երկու մատներից՝ մատնեմատից և ճկույթից, բարբարոսները դրանք պոկել են:
Տեսահսկման խցիկների միջոցով հաջողվել է նույնականացնել հինգ կարգազանցներին, այժմ նրանցով զբաղվում է ոստիկանությունը: