13/02/2020 20:05
Մաաս. Իդլիբում իրավիճակը հումանիտար աղետի է վերածվում
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ սիրիական Իդլիբում իրավիճակը վերածվում է հումանիտար աղետի:
«Իդլիբում իրավիճակն այժմ լրջորեն սրվում է և ստանում մարդասիրական աղետի մասշտաբներ», - հայտարարել է Մաասը՝ «Süddeutsche Zeitung»-ին տված հարցազրույցում:
Գերմանիայի արտգործնախարարը նշել է՝ չնայած Ռուսաստանի և Թուրքիայի միջև դեսկալացիայի մասին համաձայնագրին՝ իրավիճակը չի բարելավվում։