13/02/2020 20:30
«Լիվերպուլը» միանում է Սանչոյի համար մղվող պայքարին
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն հայտնվել է հերթական թոփ ակումբի հետաքրքրությունների շրջանակում:
«Մանչեսթեր Սիթիից», «Մանչեսթեր Յունայթեդից», «Չելսից», «Ռեալից» և «Բարսելոնայից» հետո «Լիվերպուլն» է ցանկանում գնել 19-ամյա անգլիացուն:
Անգլիացիները ցանկության մասին արդեն տեղեկացրել են գերմանական ակումբին, հայտնում է «Daily Mail»-ը:
«Լիվերպուլը» հույս ունի, որ «կարմիրների» գլխավոր մարզչի հետ Յուրգեն Կլոպի լավ հարաբերությունները կօգնեն առաջ անցնել գործաքում մրցակիցներից:
Սանչոյի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիս:
Ակումբը ֆուտբոլիստի համար կպահանջի առնվազն 100 միլիոն ֆունտ: