13/02/2020 10:42
Հայաստանից հոսքը չի բավարարում, որ Երևան-Լոս Անջելես ուղիղ չվերթ կազմակերպվի. Տաթևիկ Ռևազյան
Թռիչքային անվտանգության հետ կապված լուրջ ինֆորմացիա է եղել, որն ինձ չի զեկուցվել։ Դա նպաստել է, որ մենք որոշումներն ուշացումով կայացնենք։ Այդ պատմությունը կապված է «Տարոն Ավիայի» հետ, ԱԺ-ում հայտարարեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ մանրամասնելով, որ ինֆորմացիան վերաբերել է թռիչքային անվտանգությանը։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնյայից հետաքրքրվեց Երևան-Լոս Անջելես ուղղությամբ տարվող աշխատանքներից։
«Աշխատանքներ տարվում են, բայց ավելի շուտ Վրաստանի հետ ենք կապի մեջ։ Հայաստանից հոսքը չի բավարարում, որ ուղիղ չվերթ կազմակերպվի։ Ավիաընկերության համար շաբաթական մեկ չվերթն արդյունավետ չէ, առնվազն երկու-երեք չվերթ է պետք։ Պարզապես, նրանք հետաքքրվում են Նյու Յորքի, մենք՝ Լոս Անջելեսի ուղղությամբ։ Տեսնենք՝ այս ամենն ինչի կբերի», - ասաց Ռևազյանը։