13/02/2020 19:15
ԱՄՆ-ը բացառել է լայնամասշտաբ ռազմական հակամարտությունը Սիրիայում
ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Թուրքիան և Իսրայելը շրջահայաց են գործում Սիրիայում, ուստի նրանց մասնակցությամբ լայնամասշտաբ ռազմական հակամարտությունը բացառված է, հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի՝ Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին:
«Ներկայում մենք բացառում ենք լայնամասշտաբ ռազմական գործողությունների ծավալումն այնպիսի խոշոր խաղացողների մասնակցությամբ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Թուրքիան և Իսրայելը տարածաշրջանում, քանի որ այդ երկրները շատ շրջահայաց են գործում», - ընդգծել է Ջեֆրին` Թուրքիա իր այցի ընթացքում NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ այս երկրները ջանում են Սիրիայի հարցում իրենց տարաձայնությունները հաղթահարել դիվանագիտական ճանապարհով:
Ջեֆրիի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա է ժամանել փետրվարի 11-ին: