13/02/2020 11:36
Արցախում շարքային զինծառայողների մահվան դեպքերով հարուցվել են քրեական գործեր
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Մանվելի Մանվելյանի գլխի շրջանում հրազենային վնասվածք ստանալու և զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար:
ՔԿ-ից հայտնում են նաև, որ 2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Տիգրան Հուսիկի Մխոյանի գլխի շրջանում հրազենային վնասվածք ստանալու և զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու համար: