13/02/2020 14:56
Ժայթքել է Ինդոնեզիայի ամենաակտիվ հրաբուխը
Մերապի հրաբխի ժայթքում է տեղի ունեցել Ինդոնեզիայի կենտրոնական մասի Ճավա կղզում, հայտնել է «Սինհուա» գործակալությունը:
Նշվում է, որ հրաբխի խառնարանից ծխի ու մոխրի սյուն է արտանետվել` հասնելով 2 հազար մետր բարձրության։ Ինդոնեզիայի իշխանությունները քաղաքացիներին արգելել են մոտենալ դրա խառնարանին և առնվազն 3 կիլոմետր տարածություն պահպանել: Տեղի փրկարար ծառայությունները բերվել են բարձր պատրաստության վիճակի:
Մերապին, որի անվանումը թարգմանվում է որպես «կրակի լեռ», ամենաակտիվն է համարվում երկրում: 2016 թվականին հրաբխի ժայթքման ժամանակ զոհվեց առնվազն 340 մարդ, 60 հազարից ավելի բնակիչ հարվադրված էր լքել իրենց տները:
Աշխարհի խոշորագույն Ինդոնեզական արշիպելագը, որը բաղկացած է 18 հազար կղզիներից, գտնվում է, այսպես կոչված, խաղաղօվկիանոսյան հրաբխային հրե օղակում: Ընդամենն այստեղ կա ավելի քան 500 հրաբուխ, որոնցից 127-ը՝ գործող: